Լոնդոնի բորսայում գնանշվող չինական Fortune Oil ընկերությունը
չորեքշաբթի ձեռք է բերել Bounty Resources Armenia ընկերության 35%
մասնաբաժինը: Ձեռքբերումն իրականացվել է Giant Global Development Limited
ըկերության միջոցով, որը հանդիսանում է Fortune Oil-ի դուստր
ձեռնարկությունը: Ինչպես հաղորդում է Լոնդոնի բորսայի (LSE) կայքը
(www.londonstockexchange.com), գործարքի արժեքը կազմել է $24 մլն:
Հայաստանի համար գործարքն ուշագրավ է նաև նրանով, որ գործարքի մասնակից
ընկերությունների մասին լիարժեք տեղեկավություն չկա ինտերնետում:
Bounty Resources Armenia ընկերությունը տնօրինում է հայկական երեք
երկաթահանքերի, որոնց հաստատված, հավանական և նախնական գնահատված
պաշարները 1,83 մլրդ տոննա են: «Bounty Resources Armenia ընկերության 35%
մասնաբաժնի ձեռքբերման քայլը Fortune Oil-ի անցյալ տարվա նոյեմբերի
որոշման արդյունքն է, ըստ որի ընկերությունը պետք է դիվերսիֆիկացնի
գործունեությունը` գազի արտադրությունից և նավթի վերամշակումից բացի
զբաղվի այլ գործունեությամբ: Նոր ռազմավարությունը ենթադրում է Չինաստանի
էներգիայի և
...
Читать дальше »